Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб 2008-ի մեծ հարսանիքի յոթ հարյուր զույգերից մեկն էինք․ Ռուզաննա Գասպարյան․ «Կյանքին ասել այո՛» в хорошем качестве

2008-ի մեծ հարսանիքի յոթ հարյուր զույգերից մեկն էինք․ Ռուզաննա Գասպարյան․ «Կյանքին ասել այո՛» 2 дня назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



2008-ի մեծ հարսանիքի յոթ հարյուր զույգերից մեկն էինք․ Ռուզաննա Գասպարյան․ «Կյանքին ասել այո՛»

2008 թվականին բարերար Լևոն Հայրապետյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպված խոշորամասշտաբ  հարսանիքի յոթ հարյուր զույգերից մեկը Ռուզաննան ու Վալերին էին՝ Ասկերանի Սարուշեն գյուղից։ Հարսանիքի շարունակությունը երեք զավակներն էին ու կյանքը հարազատ գյուղում ու սիրելի տանը, որը պետությունից  ստացել էին որպես առաջին արցախյանում զոհվածների զավակներ։ Կյանքից գոհ ու երջանիկ էին՝ չնայած հաղթահարած երկու պատերազմին՝ քառօրյա ու  44-օրյա։ Ընտանիքի երջանկությանը չէր խանգարել անգամ շրջափակումը։ «Գյուղարանքներում մի քիչ հեշտ էր ապրելը, միայն աղի պակասություն ունեինք, այն էլ սարքում էինք ասֆալտի աղից, սուրճը սիսեռից էինք ստանում։ Եթե ինձ մնար, երկու տարի էլ կապրեինք բլոկադայում, միայն թե այս պատերազմը չլիներ»,-ասում է Ռուզաննան։ «Այս պատերազմը» 2023-ի սեպտեմբերին էր, որը խլեց ամուսնու՝ Վալերիի կյանքը՝ ընկերոջ կյանքը փրկելիս։ Սարուշենի դիրքերը պաշտպանելիս զոհվեցին նաև Ռուզաննայի եղբայրը, հորեղբայրը, հարազատներ կորցրեց նաև Ստեփանակերտի բենզինի պահեստի չարաբաստիկ պայթյունի ժամանակ։ Ապրում է Օշականում, այս պահին աշխատանք չունի, հեշտ չէ ու որևէ բան այլևս առաջվանը չէ, բայց չկոտրվելու ուժ է ստանում երեք  զավակներից։

Comments