Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Նայելով երեխաների աչուկներին ինձ թույլ չեմ տալիս թուլանալ․ Անահիտ Գրիգորյան․ «Կյանքին ասել այո՛» в хорошем качестве

Նայելով երեխաների աչուկներին ինձ թույլ չեմ տալիս թուլանալ․ Անահիտ Գրիգորյան․ «Կյանքին ասել այո՛» 1 месяц назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Նայելով երեխաների աչուկներին ինձ թույլ չեմ տալիս թուլանալ․ Անահիտ Գրիգորյան․ «Կյանքին ասել այո՛»

Անահիտն ու Գենադին Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղից էին, հասակակիցներ։ Սիրահարված էին դեռ տասնհինգ տարեկանից։ «Հանդիպումներին ընտանիքս դեմ չէր, քանի որ գյուղի լավագույն տղաներից էր Գենադին ու դեմ լինելու պատճառ չկար»,-ասում է Անահիտը։ 2020-ին Անահիտն ավարտել էր Արցախի պետական համալսարանի «Մաթեմատիկա» բաժնի չորրորդ կուրսն, իսկ Գենադին վերադարձել զինվորական ծառայությունից, մարտին նշանվեցին, իսկ սեպտեմբերին պատերազմ էր: Ամուսնացան պատերազմից հետո՝ 2021-ի հունվարի 30-ին, 2022-ի հունվարի 9-ին ծնվեց որդին՝ Կարենը։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում դարձյալ պատերազմ էր, կրակի տակ էին Սարուշենի դիրքերը։ Այս պատերազմը տարավ Անահիտի եղբորը, հորեղբորը, որոնք զոհվեցին 2023-ի սեպտեմբերի 23-ին Սարուշեն գյուղի դիրքերը պաշտպանելիս։ Ավելի ուշ ստացան ամուսնու պապիկի ու հարազատ քրոջ ամուսնու զոհվելու լուրը։ Անահիտի խոսքով ՝ մեկ էլ ստացանք ամենածանր լուրը՝ Արցախը լքում ենք․․․ Դժոխքը չէր ավարտվել․ Ստեփանակերտի բենզինի պահեստի չարաբաստիկ պայթյունի ժամանակ Անահիտը կորցրեց նաև ամուսնուն ու նրա փոքր եղբորը՝ 15-ամյա Արենին։ Կորուստների սարսափելի բեռով ու ցավը սրտում Անահիտն ամուսնու ընտանիքի հետ այսօր բնակվում է Օշականում։ Աշխատում է «Խոխա» կենտրոնում, որտեղ հաճախում են 3-6 տարեկան արցախցի փոքրիկներ։ «Կենտրոնը օգնում է երեխաներին զերծ պահել լեզվական խոչընդոտների հետևանքով առաջացած սթրեսից ու նպաստում Արցախի բարբառի պահպանմանը։ Նայելով երեխաների աչուկներին ինձ թույլ չեմ տալիս թուլանալ»,-ասում է Անահիտը։

Comments