Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Տերն` այս հողը մեզ է տվել... в хорошем качестве

Տերն` այս հողը մեզ է տվել... 1 год назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Տերն` այս հողը մեզ է տվել...

Տիրոջ ձեռքը` մեր վրա է, Ազգի'ս վրա, Հայաստանի', Թուրք ոսոխը չի' կարող մեզ, Մեր սեփական տնից` հանի։ Թեկո'ւզ տկար, սոված ու խեղճ, Իսկ թշնամին` կերած-խմած, Միևնույն է, հաղթելո'ւ ենք, Առա'նց զենքի, թե առա'նց հաց։ Ո'չ թե զենքն է մեզ օգնելու, Ա'յլ, մեր Տերը` փառավորյալ, Նա է ընտրել Հայկի ազգը, Նա է կանչել, դարձրել մեզ` հայ։ Թեկո'ւզ տկար, խեղճ ու անճար, Զորավոր ենք` Քրիստոսով, Չի վախեցնում մեզ` ո'չ մի զենք, Ո'չ մի ական և ո'չ մի սով։ Հաղթանակը հայի կյանքում, Աշխարհի սկզբից` հաստատված է, Քանզի մեր վեմն ու վահանը, Աշխարհն արարող` Աստված է։ Չե'նք վախենա, ի'նչ էլ լինի, Չե'նք հեռանա` Տիրոջ հույսից, Ազգիս կյանքը կախված է, հստա'կ, Ո'չ թե թուրքից, այլ` Հիսուսից։ Հեթանոսներն Աստծո առաջ, Ամոթով են միշտ մնալու, Երբ մեր հույսը Զորաց Տերն է, Էլ ինչի՞ց ենք վախենալու։ Բայց խոսքերն այս` քեզ համար չեն, Դո'ւ մի ցնծա, ո'վ հայ հպարտ, Սոդոմը չէր կործանվի, եթե, Այնտեղ լիներ` տասը արդար մարդ։ Հայաստանը միշտ պահվել է, Ո'չ թե, որ Քրիստոսում առաջինն է, Այլ պահվել է նրա համար, Քանի որ այն Տիրոջ բաժինն է։ Եվ եթե դու չես էլ փորձում, Հետ քայլ անել չար ճամփեքից, Հաղթանակի մեջ էլ հաստատ, Չե'ս վայելի` Տիրոջ փառքից։ Քանզի եթե հիմա փրկվես, Տիրոջ առատ գթությունից, Չե'ս փրկվելու` դժոխք տանող, Ինքնակործան` ճամփաներից։ Տերն Սոդոմից Ղովտին հանեց, Ամբողջական ընտանիքով, Բայց իր կինը չվերցրեց, Փրկությունը` մեծ հավատքով։ Եվ ի՞նչ եղավ, նա այդպես էլ, Իր քար սրտով` մնաց ճամփին, Ուշքի արի, ո'վ հայ հպարտ, Դո'ւ չմնաս ճանապարհին։ Տիրոջ ձեռքը մեր վրա է, Տերն` այս հողը մեզ է տվել, Ազգ, արթնացի'ր մեղքի կյանքից, Մենք` Հիսուսի արյունով ենք գնվել։ Նարինե Ժամհարյան

Comments