Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб «Երկրորդ շնչառություն»․103-ամյա Մեխակ Ավետիսյան 06․10․2024 в хорошем качестве

«Երկրորդ շնչառություն»․103-ամյա Մեխակ Ավետիսյան 06․10․2024 2 дня назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



«Երկրորդ շնչառություն»․103-ամյա Մեխակ Ավետիսյան 06․10․2024

Հանրային ռադիոյի «Երկրորդ շնչառության»-ը գործունեության 2-րդ տարին նշանավորում է նոր նախագծի մեկնարկով՝ «+/-100» խորագրով: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ առաջիկա մեկ տարվա ընթացքում ներկայացվելու են հանրապետության բոլոր մարզերի և Արցախի այն տարեցների պատմությունները, որոնք արդեն ապրել են մեկ դար կամ մոտենում են 100-ին: Շարքի անդրանիկ պատմության հերոսը 103-ամյա Մեխակ Ավետիսյանն է, որ ապրում է Գավառի Սարուխան գյուղում: Մեխակ պապը զանգերին անձամբ է պատասխանում, լուրերը կարդալու համար էլ հրահանգում է «այփադը» բերեն: Նա անկեղծ զարմանում է, որ իրեն երկարակյաց են համարում: «Ե՞ս, ինչ երկարակյաց, կյանքն ակնթարթ է, բալա ջան, 10 տարի էս կողմ, 10 տարի էն կողմ, տարբերություն չկա, ոչինչ չես հասցնում անել: Այո, ես հարուստ մարդ եմ: Փող ու ոսկի չեմ կուտակել, բայց հարուստ մարդ եմ իմ զավակներով, թոռներով, ծոռներով, իմ խելոք ու աշխատող գյուղով, կրթված հարազատներով ու ժառանգներով, 10 թոռ ունեմ, 19 ծոռ, թոռի թոռ էլ ունեմ՝ երկուսը, կան էլի, լավ են»,- տեղեկացնում է Մեխակ պապը՝ հիացնելով իր պայծառ մտքով ու տրամաբանված խոսքով: Նրա խոսքերով, իր երկարակեցությունը ոչ մի գաղտնիք չունի: Հավանաբար, պատճառն իր բարությունն է մարդկանց ու բնության հանդեպ, խոստովանում է, որ անգամ իրեն ցավ պատճառած ու նեղացրած մարդկանց վատություն չի արել, խռովկան չի եղել, նույնիսկ թշնամու հանդեպ ներսում թույն չի պահել: «40 տարուց ավելի դպրոցի ուսմասվար ու տնօրեն եմ եղել, ոչ մեկի հետ խռով չեմ պահել, եթե տնօրենը և ուսուցիչը խռով մնացին, ուրեմն, կորած են: 1600-ից ավելի աշակերտ ունեինք, 100-ից ավելի ուսուցիչ, փորձել եմ բոլորի հանդեպ բարի լինել»,-ասում է նա: Մեխակ պապը հիշում է երկրորդ աշխարհամարտի արհավիրքը, 5 տարի պատերազմի դաշտում, մեդալներ ունի, որ հավաստում են Գերմանիայի և Ճապոնիայի դեմ տարած հաղթանակում իր մասնակցության մասին: Կյանքում ամենացավոտն ու գուցե անհաղթահարելին եղբոր մահն ու աղջկա թոռան՝ Հակոբի զոհվելն է 44-օրյա պատերազմում: Երեք գիրք է գրել, վերջինը ձոնել ծոռին, ասում է, որ շատ-շատ է կարոտում։ Սննդային առանձնահատուկ վարքագիծ չունի, բայց որպես իսկական գավառցի ամեն օր քիչ քանակությամբ տնական օղի է խմում: «Խմիչքի հանդեպ էլ բարի եմ եղել»,- կես կատակ կես լուրջ ավելացնում է նա: Խորհուրդ է տալիս առողջությանը լավ հետևել, ամենաշատն ափսոսում է, որ տեսողությունը խեղճացել է, պատգամում է՝ աչքի լույսի պես պահեք աչքը։ Ապագայի ծրագրեր ունի. եղբորս թոռան հարսանիքին է գնալու, սեղանի գլխին նստելու իր իրավունքի հետևից: Կյանքի իմաստի մասին հարցին Մեխակ Ավետիսյանը դժվարանում է պատասխանել, պլանավորում ենք եկող տարի հանդիպել. «Ոչ ոք մեռնել չի ուզում, կյանքը քաղցր է, մեռնելուց վատ բան չկա, թող բոլորն էլ ապրեն ինչքան կկարողանան, մեկ տարուց զանգի, բալա ջան, եթե պատասխանեմ, ուրեմն, ողջ եմ, կգաք...»:

Comments