У нас вы можете посмотреть бесплатно Ու՞ր է տանում Վրացական երազանքը. Ժամանակներ, բարքեր или скачать в максимальном доступном качестве, которое было загружено на ютуб. Для скачивания выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru
Վրաստանում կիրակի օրը կայացած ընտրությունը, արևմտյան կենտրոնների, ու նաև նրանց կողմից տարբեր երկրներում ուղղորդվող քաղաքական շրջանակների, գրանտներով սնվող հ/կ-ների ու լրատվամիջոցների կողմից լայնորեն շրջանառության մեջ դրած թեզի համաձայն ընտրություն էր եվրոպական արժեքների ու Ռուսաստանի միջև։ Մինչդեռ հետևելով հետխորհրդային հանրապետություններում ընթացող գործընթացներին, միանշանակ եզրակացությունն այն է, որ պայքարը ոչ թե իրական ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության ապահովման համար է, այլ հավաքական արևմուտքի կողմից, պատժամիջոցների սպառնալիքների ազդեցության տակ, ազգային ինքնությունից ու ավանդույթներից հրաժարվելու, ազգային շահերը՝ Ռուսաստանի դեմ միասնական ճակատ ստեղծելու քաղաքական նպատակին ստորադասելու գնով նրանց կողմից լիակատար վերահսկողության տակ գտնվող իշխանությունների ձևավորման համար է։ Այս միասնական տրամաբանության մեջ պետք է դիտարկել քաղաքական, այդ թվում նաև ընտրական բոլոր գործընթացները Բելոռուսում, Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում, Ղազախստանում, Միջին Ասիայում, և հատկապես Հայաստանում։ Վրացիները կատարեցին քաղաքականապես հասուն, ազգային նպատակներին համապատասխանող ընտրություն։ Կկարողանա՞նք մենք ևս ձևակերպել մեր Հայկական երազանքը և հետևել դրան։ Այս հարցը քննարկել ենք մեր հյուրի՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ։ #երկիրմեդիա #ժամանակներբարքեր