У нас вы можете посмотреть бесплатно ԱՎԱՐԱՅՐԻ ճակատամարտ | Վարդանանք или скачать в максимальном доступном качестве, которое было загружено на ютуб. Для скачивания выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru
Ավարայրի ճակատամարտ, Ավարայր գյուղի մոտ 451 թվականի մայիսի 26-ին ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև տեղի ունեցած ճակատամարտ։ Ավարայրի ճակատամարտը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի բարձրակետն էր։ Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ։ Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը։ Սակայն Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը։ Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով», ու մարտական փղերով։ Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում։ 451 թվականի գարնանը պարսկական բանակը Փայտակարանից շարժվելով, սահմանամերձ Հեր և Զարևանդ գավառներով մտնում է Մարզպանական Հայաստան: Պարսկական զորքերի խնդիրն էր՝ ճնշել հայերի ապստամբությունը, գրավել նրանց ռազմաքաղաքական կենտրոն Արտաշատը: Մայիսի 25-ին հայկական բանակը մոտենում է հակառակորդի ամրացված ճամբարին և կանգ առնում գետի ձախ ափին։ Մայիսի 26-ին շաբաթ առավոտյան Ավարայրի դաշտում հակառակորդներն ընդունում են մարտական դրություն։ Ճակատամարտի նախօրեին սպարապետն իր 66 հազարանոց բանակը բաժանել էր երեք մասի և դրանց հրամանատարներ նշանակել փորձված զորավարներ Ներշապուհ Արծրունուն, Խորեն Խորխոռունուն ու Թաթուլ Վանանդեցուն։ Սպարապետն առանձնացրեց նաև պահեստազոր և իր եղբայր Համազասպ Մամիկոնյանի հետ միասին ստանձնեց նրա հրամանատարությունը։ Թվապես հայերին եռապատիկ գերազանցող թշնամին իր գլխավոր ուժերը կենտրոնացրել էր աջ թևում, իսկ պահեստազորում կանգնած էր Մատյան գունդը: Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ Ա Վայոցձորցին և Ղևոնդ Երեցը քաջալերանքի խոսք են ասում հայոց զորքին՝ կոչ անելով արիաբար մարտնչելու թշնամու դեմ։ #Ավարայր #Վարդանանք #Հերոս #Հայաստան #Armenia #Армения #AGArmenia Տեսանյութը` Հանրային հեռուստաընկերություն Եթե Ձեզ դուր եկավ տեսանյութը` դրեք ԼԱՅՔ եւ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ալիքին Սեղմեք Զանգակը որպեսզի բաց չթողնեք նոր տեսանյութերը YouTube: https://goo.gl/ubyH2g