Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Զարգացնող խաղեր նախադպրոցականների համար в хорошем качестве

Զարգացնող խաղեր նախադպրոցականների համար 3 года назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Զարգացնող խաղեր նախադպրոցականների համար

Ահա և մեր հերթական բազմակողմանի զարգացնող խաղերի նոր տարբերակները: Այս անգամ ինձ հյուրընկալվել եր Մարիան (Մաշան): Հիմա մի քիչ պատմեմ ամեն խաղի նշանակության մասին: 💭 Ինչպես միշտ սկսում ենք մատիկները ակտիվացնելով, ապա երկու ձեռքերը միաժամանակ գործունեության մեջ դնելով: Այս աշխատանքի արդյունավետությունը այն է, որ այն աստիճանաբար բարդացնում ենք՝ առաջարկելով յուրաքանչյուր ձեռքի համար տարբեր պատկերներ: 💭 Նախադպրոցական տարիքում կարևոր է տեսողական հիշողության զարգացումը: Երեխային առաջարկում ենք դիտել ցանկացած հաջորդականությամբ պատկերներ, մեզ հետ միասին կրկնում է, իսկ հետո փորձում է կատարել ինքնուրույն: Այս դեպքում լավ կլինի ունենալ տարատեսակ երկրաչափական պատկերներ: 💭 Խոսքի զարգացումը ուղեկցվում է նաև տրամաբանական մտածողության, ինչպես նաև երևույթները դասակարգելու հմտության զարգացմամբ: Նմանատիպ խաղերը կարող եք կիրառել յուրաքանչյուր օր տանը, դրսում, ճամփորդելիս: Շուտով կրկին կհանդիպենք 🙂 Ի դեպ, այս աշխատանքներն ունեն հաջորդական անցում, այսինքն՝ յուրաքանչյուր հաջորդ աշխատանք կապված է նախորդի հետ: ⤵️ #Եկեք_խաղանք_միասին

Comments