Из-за периодической блокировки нашего сайта РКН сервисами, просим воспользоваться резервным адресом:
Загрузить через ClipSaver.ruУ нас вы можете посмотреть бесплатно Ընկան իմ հետևից ու ես լքեցի ՀՀ-ը․Արփինե Բեկջանյանը՝ մեծ ողբերգության,ծանր բաժանումի և չերգելու մասին или скачать в максимальном доступном качестве, которое было загружено на ютуб. Для скачивания выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru
«ՏԵՍԼԱԿԱՆ»-ի հյուրը երգչուհի Արփինե Բեկջանյանն է։ Երգչուհին պատմել է, որ տեղափոխվելով ԱՄՆ ստիպված է եղել թողնել երգարվեստն ու զբաղվել այլ գործով: Բազում դժվարություններ է հաղթահարել՝ հացի խնդրից մինչև բնակարան չունենալու հարց: Աշխատել է ռեստրոնում որպես սպասք լվացող: «Դաժան էր, բայց ինչ արած: Այդ ընթացքում դա էր պետք անել, այլընտրանք չկար: Իսկ ես համաձայն եմ բոլոր աշխատանքների հետ: Հարցեր կան, որոնց չեմ ուզում անդրադառնալ, որ չվերապրեմ: Դժվար էտապներ են լինում, որոնք պիտի հաղթահարենք, կարևորը ես պատվով եմ անցել, ոչ ոքից գումար չեմ մուրացել կամ անբարոյական քայլ չեմ արել, որից կամաչեն իմ երեխաները կամ ես»,- անկեղծացել է Արփինե Բեկջանյանը: երգչուհին պատմել է, որ տեղափոխվելով ԱՄՆ ստիպված է եղել թողնել երգարվեստն ու զբաղվել այլ գործով: Բազում դժվարություններ է հաղթահարել՝ հացի խնդրից մինչև բնակարան չունենալու հարց: Աշխատել է ռեստրոնում որպես սպասք լվացող: «Դաժան էր, բայց ինչ արած: Այդ ընթացքում դա էր պետք անել, այլընտրանք չկար: Իսկ ես համաձայն եմ բոլոր աշխատանքների հետ: Հարցեր կան, որոնց չեմ ուզում անդրադառնալ, որ չվերապրեմ: Դժվար էտապներ են լինում, որոնք պիտի հաղթահարենք, կարևորը ես պատվով եմ անցել, ոչ ոքից գումար չեմ մուրացել կամ անբարոյական քայլ չեմ արել, որից կամաչեն իմ երեխաները կամ ես»,- ասել է Արփինե Բեկջանյանը: Երգչուհին որպես վաճառող աշխատել է խանութում, որից հետո ռեստորանում՝ որպես մատուցողուհի: «Այնպիսի դեմքով էի մոտենում մարդկանց, որ իբրև դա ես չեմ, որ հանկարծ ինձ չճանաչեն: Բայց միևնույն է ճանաչում էին, շատ դեպքում ժպիտս էր մատնում: Հետո արտասվում էի, ու մինչ օրս արտասվում եմ: Բայց այնպես էի լաց լինում, որ աղջիկս չտեսնի, որ ես հանձնված կարգավիճակով իր առաջ չլինեմ: Ես նրան միշտ ասում էի, որ լավ է լինելու: Որդիս այդ ընթացքում զանգահարում ու հեռախոսով նվագում էր ինձ համար: Այդ ժամանակ ինքն ու հայրը մեզ հետ չէին, Հայաստանում էին: Այս ամենին դիմանալու համար երևի ուժ էի գտնում վերևից»,- անկեղծացել է երգչուհին: «Մարդիկ, ովքեր այդ ժամանակ ունեին մեծ հնարավորություն և իրենց սուրը կտրում էր ամեն տեղ, կարողացան երաժշտական ինդուստրիայի մեջ մի մեծ դուռ կողպել: Այդ մարդիկ կապ ունեն շոու բիզնեսի հետ և քաղաքականության միջոցով կարողացան այդ քայլն անել»: Երգչուհու խոսքով՝ պատճառաբանեցին, որ իրենք կոմերցիոն երգիչներ են և «Արձագանք» ստուդիայի երգիչների մուտքն արգելվեց հեռուստատեսություն: «Հետո պատճառաբանեցին, որ մենք լևոնական երգիչներ ենք, իսկ հետո պատճառաբանեցին, որ մենք շատ պրիմիտիվ երգեր ենք ներկայացնում և խեղաթյուրում ենք մեր արվեստով երգարվեստը: Այնինչ, հիմա ավելի դաժան բան է տեղի ունենում: Հնդկա- թուրքական ու հնդկա -արաբական կլկլոցներ ու մլավոցներ են, ու դա բարձրացել է բեմ ու մտել հեռուստատեսթյուն: AREG TV-ին կարող եք հետևել նաև facebook-ում / areggrigtv Հարցերի և առաջարկների համար՝ [email protected] #AregTV