Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Պուտինի «հայելային» պատասխանը в хорошем качестве

Պուտինի «հայելային» պատասխանը 1 месяц назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Պուտինի «հայելային» պատասխանը

Խախտելով «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների մասին» պայմանագիրը՝ Ռուսաստանն ամեն ինչ արեց, որպեսզի Միացյալ Նահանգները պատասխան քայլ ձեռնարկի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է իր մարտավարությունը` սպառնալ Արևմուտքին միջուկային զենքով և շահարկել երկրի եվրոպական հատվածներում հրթիռային համալիներ տեղակայելու թեման: Հուլիսի 28-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի ռազմածովային նավատորմի օրվան նվիրված Կրեմլի ղեկավարի ելույթն այսպես են մեկնաբանել Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբանները։ Պուտինը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ եթե Վաշինգտոնը հեռահար հրթիռներ տեղակայի Գերմանիայում, Ռուսաստանը նմանատիպ հրթիռներ կտեղադրի այնպիսի հեռավորության վրա, որը թույլ կտա հարվածել Արևմուտքին: Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, թե 2026 թվականից կսկսի հեռահար հրթիռների տեղակայումը Գերմանիայում, այդ թվում՝ SM-6, Tomahawk թևավոր հրթիռներ և հիպերձայնային այնպիսի զենքեր, որոնք դեռ մշակման փուլում են: Ամերիկա-գերմանական համատեղ հայտարարությամբ ընդգծվում էր, որ տեղակայումն ի ցույց է դնելու նվիրվածությունը ՆԱՏՕ-ին ու եվրոպական մայրցամաքի պաշտպանությանը: «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին: «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն: https://www.amerikayidzayn.com/   / amerikayidzayn     / amerikayidzayn   https://t.me/Amerikayidzayn

Comments