Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան в хорошем качестве

Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան 1 год назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան

Արգանդի վզիկի քաղցկեղն ուռուցքային այն սակավաթիվ հիվանդություններից է, որի դեպքում պատճառը հայտնի է. գրեթե 80% դեպքերում դա մարդու պապիլոմավիրուսն է, որը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով: Մնացած բոլոր տարբերակները, որոնք կարելի է նշել որպես պատճառ, պարզապես ռիսկի գործոններ են համարվում: Արգանդի վզիկի քաղցկեղը վաղ փուլերում կարող է գանգատներով չուղեկցվել, իսկ ախտանշանների դեպքում ամենահաճախ հանդիպողը կնոջ մոտ արյունային արտադրությունն է սեռական ուղիներից: Բարդացած փուլերում դիտվում են սուր ցավեր, առատ արյունային արտադրություն, կարող են լինել նաև այլ օրգան-համակարգերի հետ կապված փոփոխություններ, հատկապես՝ միզուղիների: Քաղցկեղի երրորդ-չորրորդ փուլերում հաճախ ձևավորվում են միզուկ-հեշտոցային, միզապարկ-հեշտոցային խուղակներ, որոնց պարագայում մեզը կամ կղանքը անկանոն կերպով հոսում է սեռական օրգաններից: Ցանկացած ախտորոշում, սովորաբար, սկսում են ամենապարզ մեթոդներից: Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդությունների ախտորոշման համար առաջին այցի ժամանակ հետազոտությունն սկսվում է գինեկոլոգիական հայելիներով զննումից: Կասկածելի օջախներ հայտնաբերելու դեպքում բժիշկը կատարում է կոլպոսկոպիա. հատուկ մշակումից հետո խոշորացնող սարքի օգնությամբ զննվում է արգանդի վզիկը: Եթե կինը կանխարգելիչ նպատակով է դիմել բժշկի, կարելի է կատարել ՊԱՊ քսուքի բջջաբանական հետազոտություն և մարդու պապիլոմավիրուսի հայտնաբերման թեսթ, որից հետո, ուռուցքի կասկածի դեպքում, հարկ է դիմել ուռուցքաբան-գինեկոլոգի: Այս էտապում իրականացվում է կոլպոսկոպիա, հաջորդիվ, վտանգավոր փոփոխություններ հայտնաբերելու դեպքում, կատարվում է կասկածելի օջախի բիոպսիա: Եթե ուռուցքի առկայությունը հաստատվում է, կատարվում են ռադիոլոգիական հետազոտություններ՝ ներհեշտոցային ներքին էքսպերտ սոնոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա: Արդյունքում, բժիշկների ընդհանուր խորհրդատվությամբ, կազմվում է հիվանդի բուժման պլանը: Կան հետազոտության տվյալներ, որոնք ցույց են տվել որ նախաքաղցկեղային առաջին փուլից մինչև քաղցկեղի առաջացումը կարող է տևել մինչև 5 տարի: Ուստի եթե կինը մեկ կամ երկու տարին մեկ անգամ հետևողական անցնի վերոնշյալ հետազոտությունները, քիչ հավանական է, որ նրա մոտ հետագայում կարող է հայտնաբերվել երկրորդ, երրորդ, չորրորդ, անգամ առաջին փուլի քաղցկեղ: Մասնագիտական թիմի կողմից իրականացված սքրինինգային հետազոտությունների դեպքում նախաքաղցկեղի վաղ հայտնաբերման հավանականությունը բավականին բարձր է, իսկ հայտնաբերման դեպքում բուժումը` ավելի արդյունավետ: Եթե 20-30 տարի առաջ արգանդի վզիկի քաղցկեղը համարվում էր անբուժելի հիվանդություն, այսօր բոլորովին այլ պատկեր է: Բնականաբար, հիվանդության առաջին՝ սկսվող փուլերում, բուժման արդյունավետությունը մեծ է (95-97 տոկոս): Բուժման հիմնական, արմատական մեթոդը վիրահատությունն է: Ավելի ուշացած բոլոր փուլերում՝ երկրորդ, երրորդ և չորրորդ, բուժման արդյունավետությունը նվազում է: Այդ պատճառով բոլորին հորդորում ենք կանոնավոր դիմել բժշկի, դիմել սքրինինգային հետազոտությունների, որպեսզի հիվանդությունը հայտնաբերվի վաղ փուլերում` ապահովելու առավել արդյունավետ բուժում:

Comments