Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Պատերազմում 2 ձեռքից զրկված 18-ամյա Կարենի դեմքից ժպիտը չի պակասում / Մեր Հերոս Տղերքը ! в хорошем качестве

Պատերազմում 2 ձեռքից զրկված 18-ամյա Կարենի դեմքից ժպիտը չի պակասում / Մեր Հերոս Տղերքը ! 3 года назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Պատերազմում 2 ձեռքից զրկված 18-ամյա Կարենի դեմքից ժպիտը չի պակասում / Մեր Հերոս Տղերքը !

18-ամյա Կարեն Խլոպուզյանը Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ է: Մի քանի ամսվա զինծառայող է եղել, երբ վերսկսվել է Արցախյան պատերազմը: Հակառակորդի անօդաչու թռչող սարքից արձակված ռումբի պայթյունից երիտասարդը կորցրել է 2 ձեռքը:Կարենը բանակ է զորակոչվել այս տարվա հուլիսին, ծառայության անցել Հադրութում: Ծառայությունից դժգոհ չի եղել, ամեն ինչ նորմալ է անցել: Հայացքն անմիջապես փոխվում է, երբ հնչում է պատերազմի վերաբերյալ հարցը: Կարենի ժպիտը մի պահ սառչում է, նա հայացքը թեքում է, ապա նորից նայում ինձ ու սկսում իրեն հատուկ լրջությամբ ու զինվորականին վայել ճշգրտությամբ պատմել՝ կարճ ու կոնկրետ. «Ճաշարանում էինք, ժամը 07:30-ի կողմերն էր, հրաման եկավ, բարձրացանք դիրքեր»: Հարցին՝ կպատկերացնե՞ր, թե ուր է գնում կամ ինչ վիճակ է հենց սահմանին, ասաց. «Ով կպատկերացներ»: Դիրքեր բարձրանալու ճանապարհին հակառակորդի գցած ռումբն ընկել ու պայթել է զորքի առջեւից գնացող մեքենայի կողքին. «Սաղ թոզ էր, լրիվ ուրիշ զգացողություն, չեմ կարող բառերով նկարագրել էդ պահն ու իրավիճակը»: Կարենը պատերազմին հասցրել է մասնակցել մի քանի օր՝ մինչեւ հոկտեմբերի 1-ը: Իր հետ պատահած դեպքի օրը ծառայակից ընկերոջ հետ խրամատում են եղել: Թե ինչպես է վիրավորում ստացել, Կարենը կրկին մի քանի բառով է ներկայացնում. «Խրամատում էինք, կողքիս մի տղա էլ կար, էդպես, գցեցին տրաքեց… ասկոլկեքից էնա սենց էղա»: Կարենին օգնության է հասել մոտակայքում գտնվող կամավորներից մեկը։ «Բռոնիկիցս քաշելով տարավ, հետո գնդապետի հետ մեքենա դրեցին ու տեղափոխեցին Ստեփանակերտ, վիրահատեցին, նոր բերեցին Երեւան»,- պատմեց Կարենը։ Նա վիրավորվելուց հետո գիտակցությունը չի կորցրել եւ տեսել ու զգացել է իր հետ ամբողջ կատարվածը։ Թե ով պարտվեց կամ ով հաղթեց, 18-ամյա Կարենը դժվարանում է ասել, բայց վստահեցնում է՝ զինվորն այս կռվում միակ հաղթողն է։ «Սա պարտություն չէր… մեր զինվորը հաղթել է էս կռվում, հաղթել է, բա ինչ է արել… մի քանի երկրի դեմ մեր պուճուր ազգով կռվելը… սա պարտություն չէր, եթե մենակ օդը կարողանային փակել, մենք կհաղթեինք միանշանակ: Եթե ավտոմատի կռիվ լիներ, իրենցից մարդ չէր մնա հաստատ: Զինվորներիս դուխը լավ էր, ճիշտ է, շատերս 2-3 ամսվա ծառայող էինք, բայց դուխներս տեղն էր, չէինք վախենում»,- պատմեց Կարեն Խլոպուզյանը: Թե ինչպես կդասավորի իր հետագա կյանքը, դեռ դժվարանում է ասել, բայց անգամ այդ անորոշության պայմաններում 18 տարեկան հասակում արդեն իսկ պատերազմ տեսած ու նույն այդ պատերազմում 2 ձեռքը կորցրած Կարենի դեմքից ժպիտը չի պակասում։ «Հաստատ լավ է լինելու, որ փրկվել եմ, արդեն լավ է»,- լավատեսությամբ փաստեց երիտասարդը։ Կարենի մայրը՝ տիկին Լիդան, որդու մասին 10 օր շարունակ լուր չի ունեցել: Նրա հետ տեղի ունեցած դեպքի մասին իմացել է զինվորական հոսպիտալից ստացված զանգով: Անմիջապես շտապել են Երեւան: Առաջին օրը Կարենին չեն կարողացել տեսնել, մեկ օր անց ուղեկցել են որդու մոտ։ «Ինձ որ զանգին, ոչինչ չէին ասում, հասել էինք Երեւան, ճանապարհին նորից զանգեցին տեղեկացրին: Երեւանում մեզ հոգեբանը մոտեցավ, խոսեցինք, ասաց, որ Կարենս զրկվել է 2 ձեռքից: Միշտ զանգում էր՝ 2 օրը մեկ կամ ամեն օր, բայց վերջին 10 օրը ոչ մի լուր չունեինք»,- վերհիշեց տիկին Լիդան: Մորը զանգելու պահանջ ներկայացրել է Կարենը, երբ վիրահատությունից հետո գիտակցության է եկել: Պետական մարմինները, ինչպես զինծառայողի մայրն է նշում, հույս են տվել՝ Կարենին կպրոթեզավորեն. «Խոստացել են, հույս են տվել, պարտավոր են պրոթեզավորել, ասել են՝ համագործակցում են Շվեյցարիայի հետ»: Կարենն ավարտել է Ալավերդու հիմնական դպրոցը, հետո ընդունվել արհեստագործական ուսումնարան: Որոշել էր քանդակագործ դառնալ, սովորում էր ու աշխատում: Ուսումն ավարտել ու մեկնել էր բանակ: Կարենի ժպիտը, ոչնչից չդժգոհելն ու կատակները չեն դադարում մեր զրույցի ողջ ընթացքում: Տպավորություն է, թե նրան ոչինչ էլ չի եղել: Ուժեղ, առնական ու հասուն․ այսպիսին է ալավերդցի Կարենը: Մայրն ասում է՝ դեպքից հետո էլ, երբ հարեւաններն ու ծանոթները եկել են Կարենին տեսակցության ու մորը մխիթարելու, զարմացել են. իրենք այլ տպավորությամբ էին եկել, բայց Կարենը անմիջապես փոխել է մթնոլորտը. «Մի գնդապետ կար Կարենիս կողքին պառկած, մի օր ասաց՝ ես զարմանում եմ էս տղու վրա՝ ո՛չ ցավ ունի, ո՛չ վախ ունի, ասում էր՝ ինչ եկել է հոսպիտալ, ոնց որ հյուրանոցում հանգստացող լինի… Միշտ էսպես ժպիտով։ Իմ տղան մենակ առաջին օրն է լաց եղել, երբ ինձ տեսավ… Իմ տղան էնքան ուժեղ գտնվեց, որ գիտակցեց՝ կարեւորը ողջ է մնացել, իսկ հետոն լավ է լինելու»: Չմոռանաք լայքել տեսանյութը, եթե այն Ձեզ դուր եկավ, ինչպես նաև բաժանորդագրվել մեր էջերին՝ YOUTUBE-ում՝    / argamblogcom   FACEBOOK-ում՝   / argblog   INSTAGRAM-ում՝   / argamblog   TWITTER-ում՝   / argamblog  

Comments