Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Անդաստանի կարգ Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցում. ամանորյա գիշեր։ Տեր Մյուռոն, Տեր Ղուկաս։ Andastan. в хорошем качестве

Անդաստանի կարգ Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցում. ամանորյա գիշեր։ Տեր Մյուռոն, Տեր Ղուկաս։ Andastan. 1 год назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Անդաստանի կարգ Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցում. ամանորյա գիշեր։ Տեր Մյուռոն, Տեր Ղուկաս։ Andastan.

Համբարձում, Երկրորդ Ծաղկազարդ, Հոգեգալուստ, Սբ. Էջմիածնի տոն, Վարդավառ, Վերափոխումն Սբ. Մարիամ Աստվածածնի, Խաչվերաց օրերին առավոտյան ժամերգության ժամանակ: Այս տոները մենք նշում ենք գարնանից մինչև աշուն ընկած ժամանակահատվածում և անդաստանով էլ օրհնվում են բույսերն ու պտուղները: Տարվա ընթացքում տասներեք անգամ էլ անդաստան է կատարվում երեկոյան ժամերգությանը: Անդաստանին հանդիսավոր կերպով օրհնվում են աշխարհի չորս ծագերը, երկիրը, տարվա պտղաբերությունը, վանքերը, բնակավայրերը և նրանց բնակիչները: Մաշտոց ծիսամատյանում կա նույնիսկ արտի օրհնության կարգ: Տոնացույցի համաձայն՝ «անդաստան ելանել» կամ «անդաստան օրհնել» նշանակում է եկեղեցու ատյանում շրջելով՝ աշխարհի չորս կողմերը օրհնել: Անդաստանը սովորաբար կատարվում է եկեղեցու ատյանում, իսկ եթե ատյանը փոքր է, ապա եկեղեցու կենտրոնական մասում: Արարողության ընթացքն է. Ավետարանի ընթերցումից հետո հոգևորականները զգեստավորվում են շուրջառներով: Արարողությունը սկսվում է երկու տներից բաղկացած քարոզով՝ «Վասն ի վերուստ խաղաղութեան և փրկութեան» և «Ի չորիս կողմանս» տյառնագրության կարգով: Հանդիսապետը՝ արարողությունը վարող հոգևորականը՝ ձեռքին խաչ ու գավազան, կանգնում է ատյանում` դեմքով արևելք: Մյուս հոգևորականները, ձեռքներին խաչ կամ Ավետարան (հանդիսավոր տոներին նաև մասունքներ), կանգնում են նրա երկու կողմերում: Սարկավագաց և դպրաց դասերը, բուրվառով, խաչվառով, մոմերով ու քշոցներով, կանգնում են նրանց դիմաց` դեմքով արևմուտք: Արարողությունն սկսվում է սարկավագի` հատուկ եղանակով երգվող քարոզով, որի ամեն մի տանը հանդիսապետը պատասխանում է «Տեր ողորմյա»-ով: Քարոզից հետո սկսվում է աշխարհի չորս կողմերի տյառնագրությամբ օրհնության կարգը: Արարողությունը ավարտվում է «Օրհնութիւն և փառք»-ով, «Սուրբ խաչիւս» քարոզով և «Պահպանեա» աղոթքով: Որոշ տոների ժամանակ հավարտ երգվում է շարական, ընթերցվում Ավետարան: Ծաղկազարդի, Սբ. Զատկի, Հոգեգալստյան, Սբ Էջմիածնի և Վերափոխման տոների օրը, ըստ տոնացույցի, ննջեցյալների համար աղոթք է ասվում: Տարվա վերջին անդաստանը կատարվում է Խաչվերացի տոնին` առավել հանդիսավոր կերպով: Այն մեր եկեղեցու ամենագեղեցիկ արարողություններից մեկն է և լավագույն կերպով ներկայացնում է տոնի խորհուրդը՝ Խաչափայտի գերության վերադարձը և նրա միջոցով աշխարհի օրհության սրբազան իրողությունը: Կազմեց Կարինե Սուգիկյանը Աղբյուր՝ surbzoravor.am #andastan #անդաստան #սուրբգևորգ #տերղուկաս #տերմյուռոն #terghukas #termyuron #surbgevorg

Comments