Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Մենք պատրաստ ենք անել դա հիմա․ Լավն ասենք, որ լավ լինի. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի վեհաժողովում в хорошем качестве

Մենք պատրաստ ենք անել դա հիմա․ Լավն ասենք, որ լավ լինի. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի վեհաժողովում 3 дня назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Մենք պատրաստ ենք անել դա հիմա․ Լավն ասենք, որ լավ լինի. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի վեհաժողովում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։ Ստորև ներկայացվում է Հայաստանի վարչապետի ելույթն ամբողջությամբ. «Պարոն նախագահ, Գերազանցություններ, տիկնայք և պարոնայք, Սա իմ չորրորդ ելույթն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում և այս ելույթը էականորեն տարբերվելու է նախորդներից: Իմ նախորդ ելույթների առանցքային ուղերձը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու փակուղին էր, բայց այսօր ուզում եմ ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա։ Ինչո՞ւ եմ այսպես կարծում: Մի քանի կոնկրետ պատճառներով: Բոլորովին վերջերս, օգոստոսի 30-ին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը: Սա կողմերի միջև առաջին երկկողմ իրավական պայմանագիրն է: Բայց առավել էական է այն, որ այդ փաստաթղթով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն ամրագրել որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք և առաջնորդվել դրանով: Սա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դե յուրե վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած սահմանների անխախտելիության սկզբունքը, ինչը հիմնարար գործոն է խաղաղության հաստատման համար: Հիմա արդեն դե յուրե վերահաստատված է, որ երկու երկրները միմյանցից տարածքային պահանջներ չունեն: Մնում է անել հաջորդ քայլը և ստորագրել Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին: Ադրբեջանի նախագահը և ես արդեն բազմիցս հայտարարել ենք, որ նշված պայմանագրի առնվազն 80 տոկոսը համաձայնեցված է: Այժմ, այս պատմական հնարավորությունից օգտվելու և փակուղի մտնելու վտանգից խուսափելու համար Հայաստանն առաջարկում է վերցնել այն, ինչ արդեն համաձայնեցվել է Համաձայնագրի նախագծում, ստորագրել այն, ունենալ խաղաղության Համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնուհետև շարունակել մնացած հարցերի շուրջ բանակցությունները: Մենք պատրաստ ենք դա անել հենց հիմա: Ինչո՞ւ ենք մենք նման առաջարկ անում։ Որովհետև չկա նախադեպ, երբ խաղաղության պայմանագիրը կամ որևէ այլ պայմանագիր կարգավորում է ամեն ինչ, լուծում բոլոր հարցերը, և դա հնարավոր էլ չէ գործնականում: Ցանկացած երկու երկիր ցանկացած պայմանագիր կնքելուց հետո նորանոր պայմանագրերի և պայմանավորվածությունների կարիք են ունենում հենց այս պատճառով: Ինչքան էլ համապարփակ լինի որևէ պայմանագիր, բազմաթիվ կարևոր հարցեր դեռևս հասցեագրվելու կարիք են ունենում։ Իսկ Հայաստանի և Ադրբեջանի դեպքում խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածներն, ըստ էության, խաղաղության, միմյանցից տարածքային պահանջներ չունենալու և ապագայում նման պահանջներ չստեղծելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, խաղաղության պայմանագրի իրագործումը վերահսկող միացյալ հանձնաժողով ստեղծելու, միմյանց ներքին գործերին չխառնվելու, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և այլ կարևոր դրույթներ են պարունակում: Խաղաղության համաձայնագրի ստորագրումն արդեն համաձայնեցված հոդվածներով զգալիորեն կհեշտացնի չհամաձայնեցված հարցերի լուծումը։ Խաղաղության համաձայնագրի նախագծի արդեն համաձայնեցված մասերը դրա համար գործիքներ են ստեղծում. դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվելիք դիվանագիտական հարաբերություններն են, իսկ երկրորդը` խաղաղության համաձայնագրի իրականացումը վերահսկող Հայաստան-Ադրբեջան համատեղ հանձնաժողովը։ Նկատի ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե խաղաղության առկայությունն առաջարկվող Համաձայնագրի ստորագրմամբ և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կհանգեցնի մեր կառավարությունների և ժողովուրդների ընդհանուր մթնոլորտի և ընկալման փոփոխության, ինչն էապես կնպաստի մնացած խնդիրների լուծմանը։ https://a1plus.am/hy/article/478823

Comments