Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Sousanna Safaryan - Dzayn tour, ov tsovak (Armenian folk song) в хорошем качестве

Sousanna Safaryan - Dzayn tour, ov tsovak (Armenian folk song) 2 года назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Sousanna Safaryan - Dzayn tour, ov tsovak (Armenian folk song)

«Ձայն տուր, ով ծովակ» երգն է՝ Հայաստանի հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան անսամբլի կատարմամբ: Մենակատար՝ Սուսաննա Սաֆարյան: Այս երգի խոսքերի հեղինակն է Րաֆֆին (1835-1888), երաժշտությունը գրել է Կոմիտասը: Կոմիտասի ձեռագրում նշված է. «Նվեր շնորհալի օրիորդ Մարգարիտ Բաբայանին. Կոմիտաս վարդապետ. Ս. Էջմիածին, 1901, նոյեմբեր 12»: Ինչպես նշում է Ռոբերտ Աթայանը (Կոմիտաս. երկերի ժողովածու, հտ. 4), դաշնակահարուհի և երգչուհի Մարգարիտ Բաբայանն այդ ժամանակ դասավանդում էր Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում: Այս երգ-ռոմանսը ստեղծված է Րաֆֆու «Աղթամարա վանքը» ճանապարհագրական աշխատության վերջաբանի 2-րդ հատվածի խոսքերով: Հայոց ազգային ազատագրության և վերազարթոնքի գաղափարն արտահայտող այդ չափածո վերջաբանը բաղկացած է երեք հատվածից. առաջինը՝ նժդեհ պատանու դիմումն է լուսնակին, երկրորդը՝ ծովակին, երրորդը՝ հայոց մուզային: Հայտնի է, որ ժողովրդականություն վայելող այս երգ-ռոմանսը Կոմիտասը երբեմն մեներգել է իր համերգներում և ինքն էլ նվագակցել: Աստանդական պատանին, տանջվելով ծանր ապրումներից, ցանկանում է իր հոգեվիճակին համահունչ տեսնել ծովակին, որի խաղաղությունն ամբողջովին հակապատկերն է իր ներքին խռովքի: Եվ դիմում է զեփյուռներին, որ իր սիրտը կեղեքող վշտերի պես ալեկոծեն ծովակն ու նրա ջրերին խառնեն իր արտասուքը: Պատանին ուզում է հայոց այս ծովակից իմանալ , թե արդյոք Հայաստանի վիճակը միշտ այսպես երերուն է եղել՝ մե՛րթ նման բուրաստանի, մե՛րթ՝ փշալից անապատի: Մի՞թե իր ազգը միշտ պիտի օտարին ծառա լինի և անարժան՝ նստելու Աստծո աթոռի մոտ: Այստեղ Րաֆֆին հայ ազգի կրած դառնություններն ու տանջանքները, կարծես, համեմատում է Քրիստոսի չարչարանքների հետ, որով նա պետք է արժանի լիներ Աստծո գահին մոտ լինելու: եվ ապա աստանդական պատանին հայտնում է իր փափագը. Մասսի գագաթին, որպես մի փարոս, ծածանվեր մի դրոշակ, դեպի որը շտապեին աշխարհասփյուռ հայության զավակները, համախմբվեին մայր հողի սրտում վեր խոյացող սրբազան լեռան շուրջը և աստվածային լույսով ու գիտությամբ ծաղկեցնեին հայրենի երկիրը: Երգի խոսքերը՝ Ձա՛յն տուր, ով ծովակ, ինչո՞ւ լռում ես. Ողբակից լինել չկամի՞ս դժբախտիս։ Շարժեցե՛ք, զեփյուռք, ալիքը վետ-վետ. Խառնեք արտասուքս այս ջրերիս հետ։ Հայաստանի մեջ անցքերին վկա, Սկզբից մինչ այժմ, խնդրեմ, ինձ ասա՛. Մի՞թե միշտ այսպես կը մնա Հայաստան՝ Փշալից անապատ, երբեմն բուրաստան։ Մի՞թե միշտ այդպես ազգը խղճալի, Կը լինի ծառա օտար իշխանի, Մի՞թե Աստուծո աթոռի մոտին Անարժան է հայն եւ հայի որդին։ Արդյոք գալո՞ւ է մի օր, ժամանակ, Տեսնել Մասիսի գլխին մի դրոշակ, Եվ ամեն կողմից պանդուխտ հայազգիք Դիմել դեպ իրենց սիրուն հայրենիք։ Դժվար այդ. միայն, տեսուչըդ վերին, Կենդանացրո՛ւ հայության հոգին, Ծագի՛ր նոցա դու քո լոյս գիտության, Որով իբր էակ նոքա բանական, Կը ճանչեն մարդուս կյանքի խորհուրդը, Կը լինին գործովք տիրոջ փառաբան։

Comments