Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Արթուր Մեսչյան - Աշխարհի ցավով в хорошем качестве

Արթուր Մեսչյան - Աշխարհի ցավով 13 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Արթուր Մեսչյան - Աշխարհի ցավով

(Համերգ Արամ Խաչատրյանի անվան Մեծ Համերգասրահում 1 նոյեմբերի 2006 թ.) Խոսք` Մուշեղ Իշխան, Երաժշտություն` Արթուր Մեսչյան Սիրտս կարյունի աշխարհի ցավով, Որքան տառապանք, Աստված իմ, չորս դիս, Կյանքի դաշտերից փչող ամեն հով, Հառաչ ու կսկիծ կզարնե դեմքիս... Անմեղ զոհերի արյունով եռուն Հողը ոտքիս տակ կմնա միշտ թաց Եվ նոր վճիռներ իմ շուրջն ու հեռուն, Կծնվեն մարդիկ արյունով հարբած... Սրի ու սովի կդառնան ավար Լույսի պես պայծառ մանուկներ սիրուն Եվ ոտքի կոխան հասկեր անհամար` Աշխատավորի քրտինքով օծուն... Ես ինչպե՞ս նստեմ խնջույքի սեղան Եվ ըմպեմ ուրախ վայելքի գինին, Երբ որ կխլեն մարդիկ անվարան Որբի բերանից պատառը հացի... Աստված իմ, որքան անարդար վճիռ, Ինչպե՞ս կարող եմ քար դնել խղճիս, Կյանքեր թևաբեկ և թշվառագին Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս... Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս... ԱՇԽԱՐՀԻ ՑԱՎՈՎ Սիրտս կ՛արյունի աշխարհի ցավով, Որքա՜ն տառապանք, Աստված իմ, չորս դիս Կյանքի դաշտերեն փչող ամեն հով Հառաչ ու կսկիծ կը զարնե դեմքիս։ Անմեղ զոհերու արյունով եռուն Հողը ոտքիս տակ կը մնա միշտ թաց Եվ նոր ոճիրներ, իմ շուրջն ու հեռուն, Կը ծնին մարդիկ՝ արյունով հարբած։ Գլուխս ինչպե՞ս ես դնեմ բարձիս Եվ ննջեմ խաղաղ, աներազ քունով, Երբ անգին անքուն մոտիկ դրացիս Կը հսկե զավկին հոգեվարքին քով։ Սուրի ու սովի կը դառնան ավար Լույսի պես պայծառ մանուկներ սիրուն Եվ ոտքի կոխան՝ հասկեր անհամար, Աշխատավորի քրտինքով օծուն։ Ես ինչպե՞ս նստիմ խնջույքի սեղան Եվ ըմպեմ ուրախ վայելքի գինին, Երբ որ կը խլեն մարդիկ անվարան Որբի մը բերնեն պատառը հացին։ Աստվա՛ծ իմ, որքա՛ն անարդար վճիռ. Ես ինչպե՞ս կրնամ քար դնել խղճիս... Կյանքեր թևաբեկ և շղթայակիր. Աշխարհի ցավով հիվա՜նդ է հոգիս... Մուշեղ Իշխան

Comments