Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб «Վերնատուն»․ Քաղաքը՝ մարդաբանական դիտանկյունից 09․05․2022 в хорошем качестве

«Վերնատուն»․ Քաղաքը՝ մարդաբանական դիտանկյունից 09․05․2022 2 года назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



«Վերնատուն»․ Քաղաքը՝ մարդաբանական դիտանկյունից 09․05․2022

Երևանում տեղի ունեցավ «Հեռափոխելով քաղաքը․ մարդաբանական դիտանկյուն» 5– օրյա միջազգային մարդաբանական գիտաժողովը՝ ՀՀ ԳԱԱ–ի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արդիականության ազգաբանության բաժնի նախաձեռնությամբ, Գալուստ Գյուլբենկյան հաստատության և ՀՀ Գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։ Գիտաժողովի կազմկոմիտեի անդամ գիտաշխատողները` մշակութային մարդաբաններ Գայանե Շագոյանը, Հասմիկ Կնյազյանն ու Նելլի Մանուչարյանը ամփոփում են գիտաժողովը։ Գայանե Շագոյանն ասում է, որ Հայաստանում քաղաքը մարդաբանական տեսակետից սկսվել է հետազոտվել դեռ Խորհրդային ժամանակներում՝ ի տարբերություն խորհրդային այլ երկրների։ «Լավ հիմք ունեինք դրված: Այս գիտաժողովը տարիների կուտակված թեմաներն էին, փորձը, խնդրի գիտակցումը՝ ինտուիտիվ քաղաքից մինչև վերնիկուլյար», – ասում է Շագոյանը։ «Այստեղ միայն քաղաքները չեն ուսումնասիրվում, այլ նաև գյուղից քաղաք և քաղաքից գյուղ ողջ ընթացքը», – նշում է Հասմիկ Կնյազյանը՝ խոսելով իր հետազոտության մասին, որն անդրադառնում է քաղաքային միջավայրի ամենուր տեսանելի լվացքներին․ «Լվացքը փորձեցի դիտարկել, որպես հասարակական հարաբերությունների, քաղաքի ուրբանիզացիոն երևույթների արդյունք։ Ինչպես կարելի է նայել լվացքին և եզրակացություն անել ժամանակի ողջ պատկերի մասին»։ Նելլի Մանուչարյանի ուսումնասիրությունը Երևանի սահմանին կից նորաստեղծ ավաններն էին, որոնք կառուցվել են Արևմտյան Հայաստանից գաղթած հայերի համար, դա ուսումնասիրել է խորհրդային ազգային քաղաքականության տեսակետից։ Ինչպե՞ս էին մարդիկ յուրօրինակ «լոկալ հայրենիքի» կղզյակներ ստեղծում։ Գիտաժողովի հետաքրքրության կիզակետում նաև Հայաստանյան մեծ և փոքր քաղաքներն էին։ Գայանե Շագոյանը պատմում է իր հետազոտության մասին․ թե ինչպես և ինչու է Գյումրին ասոցացվում հումորի ու ծիծաղի հետ։ Ասում է՝ Ալեքսանդրապոլը 19–րդ դարի հայկական քաղաքների խճանկարն է։ Անդրադառնալով գյումրեցիների հումորին՝ ասում է, որ այն բազմաշերտ է․ «Ծիծաղի հետ ասոցացվող քաղաքների հետևում պետք է փնտրել հակառակը՝ ոչ թե ուրախ քաղաք, այլ դժվարին պատմություն ունեցող միջավայր»։

Comments