Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Ամբերդը քանդելո՞ւ են /իրականությունը առաջին աղբյուրից / Крепость Амберд будет частично восстановлена в хорошем качестве

Ամբերդը քանդելո՞ւ են /իրականությունը առաջին աղբյուրից / Крепость Амберд будет частично восстановлена 16 часов назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Ամբերդը քանդելո՞ւ են /իրականությունը առաջին աղբյուրից / Крепость Амберд будет частично восстановлена

Հասարակությունը անհանգստացած է Ամբերդի ճակատագրով։ Համացանցում պտտվում է տեսանյութ, որտեղ ամրոցն իբր քանդում են։ Հարցերին պատասխանում է « #Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի վարիչ Խաչիկ Վարդանյանը: В историко-культурном заповеднике “Крепость #Амберд ”, занимающем 45,07 га, будут начаты работы по частичному восстановлению, укреплению и ремонту дворцовых сооружений крепости. Подробности представляет заведующий музея-заповедника Хачик Варданян. #amberd Մինչև աշխատանքների մեկնարկը դղյակի ներսում իրականացվում են մաքրման աշխատանքներ: Նախագծով նախատեսված աշխատանքների տևողությունը 5-6 տարի է: Այս տարվա համար հատկացված է մոտ 50 մլն ՀՀ դրամ, ամբողջ ծրագրի արժեքը՝ ավելի քան 450 մլն ՀՀ դրամ է: Դղյակի մուտքը մասնակի կսահմանափակվի։ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը ստեղծվել է 2017 թ. մայիսի 18-ին` ներառվելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում: Պատմամշակութային արգելոցի տարածքը 45,07 հեկտար է: Ամբերդ ամրոց-բերդաքաղաքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին, Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնման տեղում` եռանկյունաձև հրվանդանի վրա: Ամրոցի կառուցման տեղը ընտրվել է հին և միջնադարյան Հայաստանում ընդունված ամրոցաշինության սկզբունքների համաձայն: 5 հա տարածությամբ եռանկյունաձև հրվանդանը, որի վրա գտնվում է ամբողջ բերդաքաղաքը, երեք կողմից շրջապատված է անդնդախոր ձորերով: Ամբերդի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ: Որոշ գիտնականներ այն վերագրում են կիկլոպյան, ոմանք էլ` ուրարատական և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններին: Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է X-XIII դդ.: Դղյակ – բերդաքաղաքի հյուսիսարևմտյան բարձրադիր մասում կառուցված բազալտաշեն այս համալիրի ավերակների ճարտարապետա-հնագիտական ուսումնասիրություններից և դղյակի լուսամուտներից եզրակացվել է, որ այն եղել է եռահարկ, որոշ մասերում` քառահարկ, գերանակազմ միջհարկային ծածկերով և բազմիցս վերակառուցվել, ամրացվել է: Առաջին հարկը հատկացված է եղել տնտեսական նպատակների համար, իսկ երկրորդ և երրորդ հարկերը ծառայել են որպես բնակելի հարկաբաժիններ: Այն իշխող դիրք ունի ողջ ամրոցի և շրջապատի նկատմամբ, դրանով իսկ ապահովելով իր պաշտպանությունը և ընդգծելով իր կարևորությունն ամրոցի համալիրում: Բաղնիք – գտնվում է դղյակի և Արքաշենի դարպասի մոտ. դղյակից մոտ 70 մ հեռավորության վրա, արևելյան պարսպապատին կից: Այն Պահլավունիների կողմից XI դարում կառուցված նշանավոր շինություններից է: Կառուցված է սրբատաշ քարերով և ընդհատակյա ջեռուցման համակարգով : Հուշարձանն ունի ուղղանկյուն հատակագիծ` երկայնական առանցքի նկատմամբ հաջորդաբար տեղավորված հանդերձարանով, լողասրահով և ջեռուցման համակարգով: Սենյակներից մեկի պատին նշմարվում են որմնանկարչության հետքեր: Լոգարանն ու հանդերձարանը ծածկված են տրոմպային անցմամբ գմբեթարդներով: 1936 թ. ակադեմիկոս Հ. Օրբելու ղեկավարությամբ պեղվեց բաղնիքն ու շրջապատը, իսկ 1972 թ. Յու. Թամանյանի նախագծմամբ սկսվեց բաղնիքի մաքրման ու վերականգնման աշխատանքները: 2005 թ. գրեթե ամբողջությամբ վերականգնվեց բաղնիքը: Մատուռ – գտնվում է բաղնիքից մոտ 9 մ. հեռավորության վրա: Այս մատուռը ենթադրվում է, որ կառուցվել է X դ. ոչ շուտ: Կաթողիկե (Վահրամաշեն) – Արքաշենի պարսպի մոտ, բերդաքաղաքի կենտրոնական բարձրադիր մասում է գտնվում Վահրամաշեն եկեղեցին` կառուցված 1026 թ. Վահրամ Պահլավունու հովանավորությամբ: Եկեղեցին ունի խաչաձև գմբեթավոր հորինվածք: Ուղղանկյուն հատակագծի մեջ ամփոփված է աղոթասրահը` արևելյան կողմի ավագ սեղանով և 4 անկյունների ավանդատներով: Ներքուստ բոլորաձև, արտաքուստ 12 նիստանի թմբուկը հարդարված է զույգ որմնասյուներով և ծածկված է հովանոցաձև վեղարով: Վերջինս ուշագրավ է և նման ծածկի առաջին օրինակն է: Եկեղեցու ներսում` պատի վրա, գտնվում է եկեղեցու կառուցման վերաբերյալ շինարարական արձանագրությունը: Եկեղեցու արտաքին ճարտարապետությունը պարզ է և անպաճույճ: Եկեղեցու բակում գտնվում է արևի ժամացույցը: 1970-75 թթ. եկեղեցին վերանորոգվել է դրսի կողմից: Ամրոցն ունեցել է նաև երկու գաղտնուղի, որոնք իջել են Ամբերդաձոր: Գաղտնուղիներն ունեն մոտ 1,8 մ բարձրություն և 1,5 մ լայնություն: Ամրոցի տարածքում գոյություն է ունեցել նաև ձիթհան, որտեղ ձեթ են արտադրել: Անցած տասնամյակներում Ամբերդում կատարվել են մի շարք հնագիտական պեղումներ և հուշարձանների ամրակայման, վերանորոգման մի շարք աշխատանքներ: Այստեղ պեղումներ են կատարել Թորոս Թորամանյանը, ակադեմիկոս Հ. Օրբելին` 1936 -40 թ.: Այնուհետև պեղումները շարունակել է ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը` 1963-72 թթ., Ն. Տոկարսկու, Ս. Հարությունյանի ղեկավարությամբ: Պեղումների ընթացքում հայտնաբերվել են մետաղյա իրեր, զենքեր, արծաթե զարդեր, խեցեղեն, ապակեղեն, ոսկե, պղնձե դրամներ, մոմակալներ, բրոնզե աշտանակներ և այլ հնագիտական իրեր: 1949-72 թթ. ճարտարապետներ Կ. Ղաֆադարյանի, Ա. Ժամհարյանի, Վ. Հարությունյանի, Ս. Քյուրքչյանի, Ա. Միրիջանյանի կատարած չափագրությունների հիման վրա ճարտարապետ Յու. Թամանյանի կազմած վերանորոգման նախագծով կատարվել է Վահրամաշեն եկեղեցու, բաղնիքի վերանորոգման և ամրակայման աշխատանքներ: Ամբերդի համալիրում հուշարձանների վերականգնման, բարեկարգման աշխատանքներ են կատարվել նաև 2005-2007 թթ.: #narinekirakosyan

Comments