У нас вы можете посмотреть бесплатно Պատերազմը խլեց զույգ եղբայրներից մեկի կյանքը, մյուսի առողջությունը/ Մեր Հերոս Տղերքը! или скачать в максимальном доступном качестве, которое было загружено на ютуб. Для скачивания выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru
Արգամ Ուստյանի հետ կապ հաստատելու համար գրել էլ. նամակ ` [email protected] հասցեին Չմոռանաք լայքել տեսանյութը, եթե այն Ձեզ դուր եկավ, ինչպես նաև բաժանորդագրվել մեր էջերին՝ YOUTUBE-ում՝ / argamblogcom FACEBOOK-ում՝ / argblog INSTAGRAM-ում՝ / argamblog TELEGRAM-ում՝ https://t.me/argamblogofficial TWITTER-ում՝ / argamblog Հադրութցի Գառնիկ եւ Գագիկ Միրզախանյանները զույգ եղբայրներ են: Միասին էլ բանակ էին զորակոչվել: Նրանց մայրը տարիներ առաջ է մահացել եւ միակողմանի ծնողազուրկ լինելը հաշվի առնելով' տղաներն իրենց իսկ բնակավայրին մոտ տարածքում էին ծառայում: Երկուսով գնացին հայրենիքի պարտքը տալու, սակայն Գագիկը վերադարձավ մենակ: Վերջին պատերազմը խլեց եղբայրներից Գառնիկի կյանքը, իսկ Գագիկից` առողջությունը: Նրանց զորացրմանը մնացել էր 7 ամիս: Հոկտեմբերի 1-ին թշնամու ԱԹՍ-ից արձակված հրթիռներից մեկն ընկել է եղբայրների խրամատի մեջ: Գառնիկը զոհվում է տեղում, իսկ Գագիկին կոմայի մեջ տեղափոխում են Մարտունու, հետո` Ստեփանակերտի հիվանդանոց: Առաջին օգնությունից հետո Գագիկին նույն օրը Երեւանի Մուրացանի զինվորական հոսպիտալ են հասցնում: Մի քանի օր կոմայի մեջ մնալուց հետո Գագիկը գիտակցության է գալիս: Գագիկի ստացած վնասվածքները բազմաթիվ են: Բեկորները զգալի վնաս են հասցրել որովայնի շրջանում: Աղիքներն ու միզապարկն են շատ տուժել: Վիրահատություններով այդ խնդիրները փորձել են կարգավորվել: Միզապարկին հատուկ իմպլանտ են տեղադրել ու տղային բնականոն կյանքի վերադարձրել: Վիրահատել են նաեւ աղիքներն ու կույրաղին: Ստացած վնասվածքներն այսքանով չեն սահմանափակվում: Նստատեղի հատվածը նույնպես վնասվել է ու լուրջ վիրահատության ենթարկվել: Բեկորներ կան ոտքերին, մեջքին ու ձեռքերին: Այդ բեկորների հեռացման հարցում դեռ երկմտում են։ Արդեն իսկ իրականացվել է 4 վիրահատություն: Հաջորդիվ ձեռքի վիրահատության հարցն է դրված: Մնացած վնասված օրգանների մասով նոր որոշումներ կկայացնեն ձեռքի վիրահատությունը ավարտելուց հետո: Ընտանիքը 5 հոգուց է բաղկացած: Ոչ ոք չի աշխատում: Գագիկի առողջական խնդիրները լուծելու համար դեռեւս Երեւանում են ապրում: Սկզբում վարձով են բնակվել, հետո ֆինանսական խնդիրներիների առաջ են կանգնել եւ պետության աջակցությամբ նրանք տեղավորվել են Նորք Մարաշում գտնվող հյուրատներից մեկում: Հայրը երրորդ կարգի հաշմանդամություն ունի` աշխատունակ չէ: Քառօրյա պատերազմի ժամանակ էլ տան ավագ որդին է վիրավորվել: 1-ին կարգի հաշմանդամություն ունի: Վերջերս էլ գլխում բարորակ ուռուցք են հայտնաբերել ու այնպիսի տեղում, որ վիրահատությունը հնարավոր է միայն արտասահմանում: Ընտանիքը Գագիկի մեծ եղբոր առողջական խնդիրները եւս լուծել չի կարողանում ֆինանսների բացակայության պատճառով: Միրզախանյանները կորցրել է ամեն ինչ: Արցախի իրենց գյուղում 3 տուն, մեքենա ու շատ անասուններ ունեին: Զբաղվել են անասնաբուծությամբ ու հողագործությամբ: Հիմա այդ ամենը թշնամուն է մնացել: Գյուղը լքելիս անգամ անձնական փաստաթղթերը չեն հասցրել իրենց հետ վերցնել: Հիմա մի երազանք ունեն` առողջական խնդիրները շուտ կարգավորվեն ու վերադառնան Արցախ: Գագիկի միջնեկ եղբայրն արդեն Ստեփանակերտում է: Փորձում է տանիքի հարց լուծել, որ ժամանակ չկորցնեն ու առաջին իսկ հնարավորության դեպքում ընտանիքը կրկին ապրելու տեղ ունենա հարազատ Արցախում։